Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները Zarkerak - Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Carrefour ցանցի միջազգային ապրանքների գծով տնօրեն Ռեժի Ֆրոդենին (Régis Fraudin, Directeur de Catégorie, Produits du monde): Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսիական շուկա, մասնավորապես՝ Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի ներմուծման և իրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել հայկական սննդամթերքի և այլ ապրանքների մրցունակության, ֆրանսիական սպառողների նախասիրությունների, ինչպես նաև շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ չափանիշների և ընթացակարգերի վերաբերյալ։

Ֆրոդեն ներկայացրել է «Carrefour»-ի գործունեության առանձնահատկությունները, մատակարարների ընտրության և արտադրանքի ներմուծման գործընթացները, ինչպես նաև ցանցի կողմից կիրառվող որակական և առևտրային պահանջները։

 

Դեսպան Խաչատրյանը կարևորել է ֆրանսիական խոշոր մանրածախ ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման և հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման կարևոր գործոն։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ուսումնասիրել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նպատակ ունենալով նպաստել հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը ֆրանսիական շուկայում։

16 Հուլիս, 2026 15:18
Վեր