Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ Zarkerak - Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ
Zarkerak Zarkerak - Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ
Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ

Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Մասնավորապես. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝ տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:

 

Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում:

 

Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:

 

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

 

16 Հուլիս, 2026 14:56
Վեր