Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականի մասին։
Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։
«Մենք մանրամասները քննարկել ենք վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Մենք որոշեցինք, որ փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է կաբինետի վերադասավորում», - նշել է Զելենսկին։
Նա շնորհակալություն է հայտնել Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նրա հստակ, կայուն աշխատանքի և ուկրաինական թիմում տարիների արդյունավետ աշխատանքի համար և հրավիրել նրան ղեկավարել «հարաբերությունների նոր, կարևոր ոլորտ՝ առանցքային գործընկերոջ հետ»։ Նախագահը մանրամասներ չի հայտնել։
«Ես սպասում եմ, որ խորհրդարանականների հետ միասին մենք համապատասխան փոփոխություններ կկատարենք Ուկրաինայի կառավարությունում։ Փոփոխություններ կլինեն նաև իրավապահ մարմինների ղեկավարության մեջ», - խոստացել է Զելենսկին:

