20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը Zarkerak - 20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
Zarkerak Zarkerak - 20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը
20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 21-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Արմավիրի մարզպետի, համայնքապետերի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը նախ դիտարկել է Արմավիրի Բաղրամյան համայքի Վանանդ բնակավայրով անցնող շուրջ 11 կմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այնուհետև նա մասնակցել է Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացմանը։

«Ավելի քան երկու տասնամյակ Շենավանը մանկապարտեզ չի ունեցել, սակայն 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով ավելի քան 280 մլն դրամ արժեքով կառուցվել է 60 երեխայի համար նախատեսված, ամբողջությամբ նոր գույքով կահավորված մանկապարտեզ, որն այսօր իր դռները բացեց փոքրիկների համար: 

750570002_2306133023536380_8177670628416603218_n.jpeg (247 KB)

Նախարարը շնորհավորել է շենավանցիներին մանկապարտեզի բացման կապակցությամբ և ընդգծել, որ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը ակտիվ փուլում է, և անհրաժեշտության դեպքում այն շարունակություն կունենա նաև 2026 թվականից հետո:

752659055_2445334312614535_1028147640680446837_n.jpeg (268 KB)

Հացիկ բնակավայրում էլ նախարարը հետևել է 110 երեխայի համար կառուցվող երկհարկանի մանկապարտեզի շինարարությանը: Աշխատանքները ակտիվ փուլում էին: 

Հացիկ բնակավայրում նախարարը դիտարկել է նաև շուրջ 3,5 կմ հիմնանորոգվող տեղական նշանակության ավտոճանապարհի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են այս տարի և նախատեսվում են ավարտել մինչև տարեվերջ:

753150785_1344474110565873_2997497283586990324_n.jpeg (505 KB)

Խորոնք բնակավայրում նախարար Խուդաթյանը ներկա է գտնվել նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքների հիմնարկեքին:

Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 100 սանի համար նախատեսված նոր սպորտային համալիր՝ ավելի քան 488 մլն դրամով:

751563200_1721302455662949_447715068265115953_n.jpeg (240 KB)

Նախարարը վստահություն է հայտնել, որ շինաշխատանքները կմեկնարկեն և կավարտվեն գրաֆիկին համապատասխան՝ պահպանելով որակի ամենաբարձր չափանիշները:

750870921_1403998411644858_6632776293432547165_n.jpeg (421 KB)

Նախարար Խուդաթյանն այցելել է  նաև Վաղարշապատ և Փարաքար համայնքներ, որտեղ ակտիվորեն իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ:

Շինարարական բոլոր օբյեկտներում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ և սահմանել ժամկետներ՝ դրանց կատարման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

751720291_2493546914452643_2735570735884948371_n.jpeg (175 KB)

22 Հուլիս, 2026 10:16
Վեր