Արմավիրում հրդեհ է բռնկվել կայանված «Ford Transit»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից Zarkerak - Արմավիրում հրդեհ է բռնկվել կայանված «Ford Transit»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
Zarkerak Zarkerak - Արմավիրում հրդեհ է բռնկվել կայանված «Ford Transit»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
Արմավիրում հրդեհ է բռնկվել կայանված «Ford Transit»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Արմավիրում հրդեհ է բռնկվել կայանված «Ford Transit»-ում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Բաղրամյան փողոցի հասցեներից մեկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի բնակիչ Արմեն Խլղաթյանին։

03 Օգոստոս, 2026 23:29
Վեր