ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները․ տեսանյութ Zarkerak - ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները․ տեսանյութ
Zarkerak Zarkerak - ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները․ տեսանյութ
ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները․ տեսանյութ

ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները․ տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳՆ-ն շենգենյան վիզայի տրամադրման ընթացակարգերին նվիրված տեղեկատվական շարքի առաջին հոլովակում ներկայացրել է վիզայի դիմելու հիմնական փուլերը, պարզաբանվում է, թե ինչ է «վիզաների կասկադը»։

 

Ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։

 

Շենգենյան վիզայի վերաբերյալ տեղեկատվական շարքի երկրորդ հոլովակում ներկայացվում է, թե երբ և ինչպես պետք է ներկայացնել վիզայի դիմումը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես նաև ինչ հիմնական պահանջների պետք է համապատասխանել դիմումը ներկայացնելու պահին։

Շենգենյան վիզայի վերաբերյալ տեղեկատվական շարքի երրորդ հոլովակում ներկայացվում են վիզայի մերժման ամենատարածված պատճառները և այն քայլերը, որոնք կօգնեն խուսափել դրանցից։

 

Ամբողջական և արժանահավատ փաստաթղթերի ներկայացումը, ճամփորդության նպատակի հստակ հիմնավորումը և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը զգալիորեն մեծացնում են դիմումի դրական քննության հնարավորությունը։

 

 

03 Օգոստոս, 2026 23:51
Վեր