Վահագն Խաչատուրյանն ընդունել է Picsart ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանին Zarkerak - Վահագն Խաչատուրյանն ընդունել է Picsart ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանին
Zarkerak Zarkerak - Վահագն Խաչատուրյանն ընդունել է Picsart ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Picsart ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Picsart ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Picsart տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:

ՀՀ նախագահականից հայտնում են, որ Հովհաննես Ավոյանը Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հովհաննես Ավոյանին բարձր պարգև ստանալու առթիվ, վստահություն հայտնել, որ նրա փորձն ու գործունեությունը հետագայում ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին: Նախագահը նրան մաղթել է շարունակական ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ:

 

 

06 Օգոստոս, 2026 22:51
Վեր