Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 6-ին՝ ժամը 16։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում քաղաքացին մնացել է աղբակույտի տակ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն աղբակույտից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է, բժշկական կենտրոնում արձանագրվել է քաղաքացու մահը։


