Ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը. Չախոյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը. Չախոյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը. Չախոյանը՝ ընդդիմությանը
Ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը. Չախոյանը՝ ընդդիմությանը

Ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը. Չախոյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քիչ առաջ ականջս ծակեց հնչած մի հայտարարություն՝ «Մենք մեր խոստումները կատարել ենք», այդ ո՞ր խոստումն եք կատարել, այն, որ 3-4 ամիս էր մատի փաթաթան սարքած բոլորին հավատացնում էիք, թե ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, այդ խոստումն եք կատարե՞լ, թե՞ այս բարեկրթության սահմաններում աշխատանքները կազմակերպելու մասին ձեռք բերված խոստումն եք կատարել»,-ԱԺ-ում դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպին՝ Չախոյանը նշեց. «Մի հատ սրիկայի ուղարկում եք այստեղ, գալիս մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում  եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում դրա համար գալ ու ներողություն խնդրել: Տարել այն անկյունն այդ սրիկային նստեցրել եք, մեր աչքից իբրև թե հեռու լինի, որ այդ թեմային չանդրադառնանք: Կարմիր գծեր կան, որոնց սահմանները հատել եք ու հետդարձի ճանապարհն էլ եք արդեն ձեզ համար այրել, որովհետև ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը»:

Խոսելով ԹՐԻՓՓ-ի հետ կապված ընդդիմության երախշավոր ունենալու հայտարարության մասին՝ Չախոյանն ասաց. «Ձեր կարծիքով այս երկիրն անտե՞ր է, տե՞ր եք ուզում բերել Հայաստանին, կամ այդ տերը, որ բերում եք, հասկանում եք, որ ՀՀ ժողովրդին սարքում եք ծառա, ո՞ւմ եք ուզում ստրուկ սարքել, այս երկիրն ո՞ւմ եք ուզում սկուտեղի վրա մատուցել: Այդ տիրոջ հասցեն գրված է ձեր առաջնորդի անձնագրային տվյալներում ու այդ տիրոջն այս խմբակցության առաջնորդը տարիներ շարունակ սկուտեղի վրա մատուցել է ենթակառուցվածքները, Քոչարյանի կիսատ թողած գործն ուզո՞ւմ եք շարունակել: Այն, որ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում ՀՀ-ի հանդեպ ու դա բացառապես քաղաքական նպատակներ ու դրդապատճառներ ունի՝ միանշանակ է, այս սանկցիաները կիրառվում են միայն մեկ նպատակով, որպեսզի ՀՀ-ում բողոքի ալիք բարձրացնեն, այդ սանկցիաները կիրառվում են, որպեսզի ձեզ բերեն իշխանության: Դուք գերի եք կայսրության ձեռքերում: Դուք ձեր քաղաքական մահկանացուն վաղուց կնքել եք, ՀՀ ժողովուրդը ձեր տեսակը մերժել է»:

14 Օգոստոս, 2026 11:55
Վեր