Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Zarkerak - Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել
Zarkerak Zarkerak - Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել
Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել

Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Երևան քաղաքի բաժինների հետ, բացահայտել են բազմաթիվ քրեորեն պատժելի արարքներ, ինչպես նաև կանխվել են տարբեր տեսակի հանցագործություններ։ Եվ այդ ամենը ոչ միայն քրեական և համայնքային ոստիկանների համագործակցության արդյունքն է, այլ նաև որ քաղաքացիների մոտ վստահություն կա քրեական ու համայնքային ոստիկանների հանդեպ, ովքեր կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ հայտնելը վստահում են միայն նրանց։

Հերթական արտառոց դեպքի բացահայտումն է տեղի ունեցել օրեր առաջ Երևանի քրեական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից։

Օգոստոսի 13-ին Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում անհայտ քաղաքացին իրեն պատկանող «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայից, իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ էր արձակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները ժամերի ընթացքում ճշտում են ավտոմեքենայի համարանիշը և կրակոցներ արձակածի ինքնությունը, ապա համագործակցելով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ, նրան հայտնաբերում և բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։

Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ինչից հետո դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Մ.-ն է, ում ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գազային ատրճանակը։

15 Օգոստոս, 2026 17:40
Վեր