Վրաերթ Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ. տուժածը տեղափոխվել է բուժկենտրոն Zarkerak - Վրաերթ Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ. տուժածը տեղափոխվել է բուժկենտրոն
Zarkerak Zarkerak - Վրաերթ Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ. տուժածը տեղափոխվել է բուժկենտրոն
Վրաերթ Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ. տուժածը տեղափոխվել է բուժկենտրոն

Վրաերթ Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ. տուժածը տեղափոխվել է բուժկենտրոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 15-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։00-ի սահմաններում Միկոյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 50-ամյա Ալիկ Պ․-ն իր վարած, թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

15 Օգոստոս, 2026 17:53
Վեր