Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է Zarkerak - Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
Zarkerak Zarkerak - Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է

Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները մարել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը։ Այն մարվել է 20։44-ին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Նախնական տվյալներով՝ այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը՝ 20։12-ին։

20 Օգոստոս, 2026 22:59
Վեր