Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պերուի հարավում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է երկրի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարինակոչաս նահանգի մայրաքաղաք Կորակորա քաղաքից 35 կիլոմետր հյուսիս։ Էպիկենտրոնը գտնվել է 108 կիլոմետր խորության վրա։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6.7։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

