Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, Հայաստանում առաքելությունն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Վասիլիոս Ձուվարասին:
Այս մասին հայտնում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին՝ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։
Նախարարն ընդգծել է վերջին շրջանում համագործակցության շրջանակում ձեռքբերումները՝ բրիգադի գեներալին մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
Միևնույն ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ձուվարասին և մաղթել հաջողություններ։
Հանդիպման ավարտին նախարարը բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով։

