Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 27-ի որոշմամբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակներում TRIPP զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով ԱՄՆ կմեկնեն պաշտոնյաներ:
Մասնավորապես վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)։
Որոշման մեկ այլ կետով նախատեսվում է գործուղման վերաբերյալ հաշվետվությունը վերադառնալուց հետո՝ 3 օրվա ընթացքում ներկայացնել վարչապետի աշխատակազմին և ԱԳՆ-ին։


