Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Վահրամ Դումանյանը վերանշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանին վերանշանակել վարչապետի խորհրդականի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ։


