Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի Zarkerak - Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի
Zarkerak Zarkerak - Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի
Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ը, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ը և սեպտեմբերի 1-2-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

28 Օգոստոս, 2026 14:54
Վեր