Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ գործող չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ չնվաճեց Եվրոպայի առաջնությունում:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում անհաջող մասնակցեց եւ զբաղեցրեց 8-րդ տեղը:
Առաջին ցատկը Արթուր Դավթյանը փայլուն կատարեց եւ ամենաբարձր միավորը վաստակեց՝ 14.833 միավոր: Երկրորդ ցատկում աշխարհի չեմպիոնը ձախողեց, չզգաց ձեռքերի հրման կետը եւ ցատկը լիարժեք չավարտեց: Այս ցատկի համար մրցավարները գնահատեցին 13.366 միավոր: Արթուր Դավթյանը բաց թողեց չորրորդ ոսկե մեդալը:
Հենացատկի վարժությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ուկրաինան ներկայացնող Նազար Չեպուրնին, որը վաստակեց 14.566 միավոր:


