Արթուր Պետրոսյանը դարձավ ԵԱ փոխչեմպիոն. Վարազդատ Հարությունյանը 4-րդն է Zarkerak - Արթուր Պետրոսյանը դարձավ ԵԱ փոխչեմպիոն. Վարազդատ Հարությունյանը 4-րդն է
Zarkerak Zarkerak - Արթուր Պետրոսյանը դարձավ ԵԱ փոխչեմպիոն. Վարազդատ Հարությունյանը 4-րդն է
Արթուր Պետրոսյանը դարձավ ԵԱ փոխչեմպիոն. Վարազդատ Հարությունյանը 4-րդն է

Արթուր Պետրոսյանը դարձավ ԵԱ փոխչեմպիոն. Վարազդատ Հարությունյանը 4-րդն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Կոսովոյում ընթացող պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, մրցումային հերթական օրը պատանիների 60 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Պետրոսյանը հաջորդաբար պոկեց 102 կգ, 105 կգ ու 108 կգ։ Այս ձևում նա արժանացավ արծաթե մեդալի։ Հրումում նա գլխավերևում պահեց 127 կգ ու 133 կգ։ Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր։ Երկամարտի 241 կգ արդյունքով Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Այս քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Հարությունյանը պոկեց 100 կգ ու 103 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 121 կգ ու 125 կգ։ Երկամարտի 228 կգ արդյունքով՝ Հարությունյանը ԵԱ-ում 4-րդն է։

22 Օգոստոս, 2026 18:43
Վեր