Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի և վերածվել է մոխրի։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը կրակ և ծուխ է նկատել, կանգնել է ու փորձել մարել այն, սակայն կրակը շատ արագ է տարածվել։


