Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ Zarkerak - Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ
Zarkerak Zarkerak - Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ
Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ

Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 3110»-ը բшխվել է ծառին. կան վիրшվորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 109 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստ»-ի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին «Հրազդան» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

22 Օգոստոս, 2026 18:17
Վեր