Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Փարաքար համայնքի Երևանյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, 25-ամյա Արթուր Շ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 36-ամյա Սամվել Բ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


