Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է ռազմաճակատից 1000 կմ հեռավորության վրա ռուսական նավթավերամշակման գործարանի խոցման մասին:
«Մեկ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները հարված են հասցրել Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է առաջնագծից 1000 կմ հեռավորության վրա. արտահանման շնորհիվ այն ապահովում էր միլիոնավոր դոլարներ՝ ուղղված ռազմական մեքենային։ Նաև հարվածել ենք լոգիստիկ հանգույցի Սամարայի տարածաշրջանում: Մեր ստորաբաժանումները զենք են կիրառել նաև Սև ծովի ջրատարածքում։ «Սակի» օդանավակայանում ոչնչացվել է Су-24М ինքնաթիռ և չորս միավոր տեխնիկա: Բրյանսկի շրջանում էլ ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի կառավարման կայանքներ, որոնց օգնությամբ օկուպանտները անօդաչու թռչող սարքեր են ուղարկում Ուկրաինական խաղաղ քաղաքներ և գյուղեր»,- «Տելեգրամի» իր ալիքում գրել է Ուկրաինայի ղեկավարը:
Լրատվամիջոցների տվյալով՝ Նովոկույբիշևի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել:

