«Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է ՀՀ Առաջին խմբի 2026-2027թթ. մրցաշրջանի առաջնությունից Zarkerak - «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է ՀՀ Առաջին խմբի 2026-2027թթ. մրցաշրջանի առաջնությունից
Zarkerak Zarkerak - «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է ՀՀ Առաջին խմբի 2026-2027թթ. մրցաշրջանի առաջնությունից
«Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է ՀՀ Առաջին խմբի 2026-2027թթ. մրցաշրջանի առաջնությունից

«Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է ՀՀ Առաջին խմբի 2026-2027թթ. մրցաշրջանի առաջնությունից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 21-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի արդյունքում աննախադեպ խիստ որոշում է կայացվել հայկական ակումբներից մեկի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Կոմիտեի վճռով՝ «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունից։

Պատժամիջոցները, սակայն, միայն սրանով չեն սահմանափակվել։ Որոշման համաձայն՝ ակումբը զրկվել է նաև ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, «Հայքը» զրկվել է հաջորդ մրցաշրջանում ևս Առաջին խմբի առաջնությանը վերադառնալու և մասնակցելու հնարավորությունից։

22 Օգոստոս, 2026 16:49
Վեր