Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times Zarkerak - Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times
Zarkerak Zarkerak - Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times
Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times

Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նոր լիցք է հաղորդում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ուշադրության կենտրոնում է TRIPP շրջանակային ծրագիրը, որը Հայաստանը կդարձնի դարպաս Կասպից ծովի և Եվրոպայի միջև: Այդ մասին նշված է The Washington Times թերթում վերլուծաբան Դարեն Սփինքի հեղինակած սյունակի մեջ:

Նրա կարծիքով՝ TRIPP-ը Հայաստանին առաջարկում է զգալի առավելություններ. այն դեպի ծով ելք չունենալը կվերածի տնտեսական ակտիվի՝ ներգրավելով ներդրումներ և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Այն նաև կօգնի պահպանել խաղաղությունը և կամրապնդի Ամերիկայի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում: Հեղինակի խոսքով՝ TRIPP-ը նաև առևտրային հնարավորություններ կստեղծի ամերիկյան ընկերությունների համար, քանի որ Հարավային Կովկասով նոր տրանսպորտային ուղիներ են անցնելու։

Միևնույն ժամանակ, հեղինակն ընգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չի կարող հիմնված լինել միայն առևտրային երթուղիների վրա. դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը Ադրբեջանում դեռևս պահվող 19 հայ գերիների վերադարձն է: Նա նշում է, որ շատերի կարծիքով՝ գերիներին չվերադարձնելն ազդակ է, որ պատերազմն ամբողջությամբ չի ավարտվել: Իսկ գերիների վերադարձը կնպաստեր խաղաղության գործընթացին:

Հեղինակն առաջարկում է, որ հայ գերիների ազատ արձակման հարցում, ինչպես և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի: Նրա խոսքով՝ հատկապես ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ Ամերիկայի հայ համայնքը, որի թիվը գնահատվում է ավելի քան 1 միլիոն, ուշադիր հետևում է իրենց մտահոգությունների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշմանը:

22 Օգոստոս, 2026 17:03
Վեր