Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշվում է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ՝ Արման Սարգսյանը նույնպես վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։ Որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։
Մեկ այլ որոշմամբ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Կարեն Բրուտյանը։ Որոշման համաձայն՝
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Բրուտյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։


