ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Zarkerak - ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Zarkerak Zarkerak - ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ ալ Սուլայթինին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Ընդգծվել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական խորացումն ու փոխայցերի կարևորությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

04 Սեպտեմբեր, 2026 13:52
Վեր