Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ Zarkerak - Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ
Zarkerak Zarkerak - Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ
Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ

Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացվելիք Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Կառավարության որոշմամբ կհատկացվի ավելի քան 25 մլն դրամ: 

Մրցաշարը նվիրված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին։ 

Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկրի 181 ներկայացուցչի մասնակցություն։ Մրցաշարի անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև Հայաստանի մարզական հեղինակության բարձրացմանը։

Մրցաշարի կազմակերպման համար անհրաժեշտ գումարը նախատեսվում է ապահովել ԿԳՄՍ նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեով արդեն հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով։

04 Սեպտեմբեր, 2026 14:06
Վեր