Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծառայության պատշաճ կազմակերպման և զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման հարցերը մշտապես պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են, հայտնում են ՊՆ-ից:
Սեպտեմբերի 9-ին՝ վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասեր։
Նախարարը հետևել է վերկացի և առավոտյան մարմնամարզության, ինչպես նաև ծառայության կազմակերպման ընթացքին։
Այցի ընթացքում նախարար Պապիկյանը զինծառայողների հետ նախաճաշել է և հետևել սննդի պատրաստման ու մատուցման գործընթացին։

