Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանն ու Իրանը շատ լավ, բարեկամական մթնոլորտում քննարկում են երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանից պարբերաբար մտահոգություններ են հնչում հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ։
«2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մենք Իրանի տարբեր շրջանակների պաշտոնյաներից լսեցինք որոշակի մտահոգություններ TRIPP-ի վերաբերյալ։ Դրանից հետո բանակցություններ տեղի ունեցան, Հայաստանի փոխարտգործնախարարը մեկնեց Իրան, քննարկումներ տեղի ունեցան, այնուհետև Հայաստանի և Իրանի առաջնորդները հանդիպեցին։ Դրանից հետո պաշտոնական Թեհրանը որևէ կերպ, որևէ տեսակի առարկություն չի հայտնել TRIPP-ի շուրջ»,- ասաց Խանդանյանը։
Նա հավելեց նաև, որ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ ՀՀ կառավարությունը համարում է ԹՐԻՓՓ նախագիծը, բխում է նաև Իրանի շահերից։


