Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված. Ավինյան Zarkerak - Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված. Ավինյան
Zarkerak Zarkerak - Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված. Ավինյան
Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված. Ավինյան

Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում քաղաքաշինական ծրագրերն իրականացվում են ընդունված գլխավոր հատակագծի և համապատասխան գոտևորման նախագծերի հիման վրա, իսկ շինարարության հնարավորությունը վերջնականապես գնահատում է ճարտարապետական խորհուրդը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հարցին՝ արդյոք քաղաքաշինական ծրագրերը Երևանում շարունակվում են ռազմավարական պլանի հիման վրա, թե՞ կառուցապատողն ինքն է որոշում, օրինակ, տվյալ հատվածում քանի հարկանի շենք կարող է կառուցել, քաղաքապետը պատասխանեց․«Ոչ, կառուցապատողը նման հնարավորություն չունի։ Կարող է ունենալ նման ցանկություն, բայց մենք ունենք ընդունված գլխավոր հատակագիծ»:

Քաղաքապետն ընդգծեց, որ ունեն ճարտարապետական խորհուրդ՝ բաղկացած հինգ մասնագետներից, ճարտարապետներից, որոնցից ամեն մեկը վեց ամիսը մեկ փոխարինվում է նոր ճարտարապետով, որպեսզի ընդհանուր ճարտարապետական համայնքի կարծիքը հնարավոր լինի ամփոփել այդ խորհրդում։

«Փաստացի մեր խորհուրդն է տալիս վերջնական եզրակացություն, թե որ հատվածում ինչ տեսակի շինարարություն է հնարավոր։ Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված։

Հողի մակերեսները, որոնք ենթակա են կառուցապատման, նվազեցրել ենք և այդ տեսակի բազմաթիվ նոր սահմանափակումներ ենք սահմանել»,- նշեց Ավինյանը:

 

09 Սեպտեմբեր, 2026 14:18
Վեր