Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են Կառավարության կանխատեսումներին: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով տնտեսական մի շարք ցուցանիշներ:
Նախարարը նշեց, որ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամեիսներին նկատելի են ապրանքների արտահանումների 6-7 տոկոս նվազում:
Չնայած այս հանգամանքին, ըստ նախարարի, հայկական ծագումով ապրանքների արտահանումը աճում է 29.7 տոկոսով, ինչը վկայում է, որ Կառավարության կանխատեսումները կապված վերարտահանման թուլացման մասին՝ ճիշտ էին, որի փոխարեն սկսել են աճել ներմուծումների ծավալները:
Ըստ նախարարի՝ Հայաստանում զբոսաշրջության աճը կազմում է 14,8 տոկոս:
Դրամական փոխանցումների ծավալներն էլ աճել են 21, 7 տոկոսով, որից ՌԴ-ին բաժին է հասնում 32, 6 տոկոսը:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7,9 տոկոսով, որը պայմանավորված է շինարարության, արդյունաբերության ու ծառայությունների ճյուղերի գրանցած աճերով:
«Շինարարությունը աճում է 24, 5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10,8 տոկոսով, իսկ ծառայությունները՝ 11 տոկոսով, առևտուրը՝ մեկ տոկոսով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտում առկա է 11,9 տոկոս նվազում:
Հովհաննիսյանի խոսքով՝ հունիսի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 5,1 տոկոս, իսկ միջին գնաճը՝ հունվարից հուլիս ամիսների համար կազմել է 4,6 տոկոս:
«Ռեզիդենտների կողմից ավանդների աճը կազմել է 24.3 տոկոս, իսկ վարկավորման աճը՝ 22.6 տոկոս։ Վարձու աշխատողների թիվն աճել է 3,5 տոկոս կամ 810671 մարդ, իսկ միջին ամսեկան աշխատավարձն աճել է 5, 5 տոկոսով՝ կազմելով 310 787 դրամ»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով պետական պարտքին՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ այն կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։


