Գերիների վերադարձի համար բանակցային տոնը պետք է լինի հանդարտ. Կարապետյան Zarkerak - Գերիների վերադարձի համար բանակցային տոնը պետք է լինի հանդարտ. Կարապետյան
Zarkerak Zarkerak - Գերիների վերադարձի համար բանակցային տոնը պետք է լինի հանդարտ. Կարապետյան
Գերիների վերադարձի համար բանակցային տոնը պետք է լինի հանդարտ. Կարապետյան

Գերիների վերադարձի համար բանակցային տոնը պետք է լինի հանդարտ. Կարապետյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չխոսի Բաքվում պահվող գերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հրատապության մասին: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Շեշտադրումների տեսանկյունից, մենք համոզված ենք, որ այդ հանդիպումները պետք է որքան հնարավոր է հանգիստ տոներով անցկացնել, որը նպաստելու է մարդկանց շուտափույթ վերադարձին: Այսինքն՝ թեման չարծարծել այնպես, որպեսզի մյուս երկրների ներկայացուցիչների մոտ տպավորություն չստեղծվի, թե մենք ցանկանում ենք ռեպուտացիոն վնասներ հասցնել Ադրբեջանին՝ պարզապես ասելով, որ ահա տեսեք, թե ինչպիսի երկիր է հարևան երկիրը, որ խաղաղությունը հնարավոր չէ, կամ գերիներ են պահում: Ոչ թե նման տպավորություն է պետք գործել, այլ այնպիսի, որ այլ երկրները զգան, որ եթե իրենք միջամտեն այդ հարցին, այսինքն՝ հաջորդիվ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խոսեն, զգան, որ մենք տվել ենք այնպիսի խոսույթ, որը չի դիտվի իրենց երկրի կամ Ադրբեջանի միջև ռեպուտացիոն վնասի կամ կոֆլիկտային տրամաբանության մեջ»,-ասաց Կարապետյանը:

Նման մեթոդաբանությունը՝ ըստ պատգամավորի, հնարավրություն կտա, որպեսզի այլ երկրները Ադրբեջանի հետ ունեցած դրական հարաբերությունները կիրառելով՝ նպաստեն գերիների վերադարձի հետ կապված հարցերի լուծմանը:

Կարապետյանը հիշեցրեց, որ մինչ այս պատանդառված անձինք վերադարձել են Բաքվից բացառապես գործադրված հանդարտ ջանքերի շնորհիվ:

«Դա երբևէ չի եղել աղաղակելու, թմբկահարելու, կամ այլ մեթոդների միջոցով: Դա եղել է, որովհետև մենք կարողացել ենք գտնել համաձայնության կետեր, որոնց շնորհիվ հնարավոր է եղել նրանց վերադարձնել: Խնդրում եմ չանտեսել այս փաստը»,-ասաց պատգամավորը:

09 Սեպտեմբեր, 2026 13:51
Վեր