Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն առաջարկվել է որպես հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու:
Նրա կենսագրությունը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, որի խոսքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցով դիմել է զեկուցողին՝ նշելով, թե պատգամավոր Ծովինար Վարդանյանի հայրը 1993 թվականին զբաղեցրել է ՀՀ պետնախարարի, 1995-1998 թվականներին՝ պաշտպանության նախարարի տեղակալի, իսկ 1998-2000 թվականներին՝ բնապահպանության նախարարի պաշտոնները, արդյոք այդ հանգամանքները խմբակցության ընդհանուր արժեհամակարգային տեսանկյունից կոնֆլիկտ չե՞ն առաջացնում տվյալ թեկնածուի առաջադրման իմաստով։
Արուսյակ Մանավազյանը դիմել է նիստը նախագահողին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարությանը՝ անդրադառնալով Էդգար Ղազարյանի գործողություններին։
Մանավազյանը շեշտել է, որ Ղազարյանը թիրախավորում է Ազգային ժողովի կին պատգամավորներին, իր էջում տեղադրում է նրանց լուսանկարները, կատարում ցինիկ գրառումներ և հանձնաժողովի նիստերին հնչեցնում ցինիկ հարցադրումներ, ինչի պատճառով ինքը հրաժարվում է պատասխանել Ղազարյանի որևէ հարցի:
«Ես չեմ պատասխանելու որևէ հարցի, և սա համարում եմ ձեր խմբակցության որոշումը, որ դուք հարցի իրավունք եք թույլ տալիս այս անձնավորությանը»,- ասել է նա:


