Ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հետ հանդիպման մասին Zarkerak - Ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հետ հանդիպման մասին
Zarkerak Zarkerak - Ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հետ հանդիպման մասին
Ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հետ հանդիպման մասին

Ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է. Ալեն Սիմոնյանը՝ Հաջիևի հետ հանդիպման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հիմնական օրակարգը խաղաղության խորացումն է, ես ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ թե՛ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ներկա լինելով, թե՛ Հաջիևի հետ շփվելով՝ տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է և անում է այս պահի դրությամբ, որն իրեն կարող է թույլ տալ»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը՝ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ ունեն հարցեր, որոնք բարձրացնում են և դեռ դրանց հետ կապված լուծման խնդիր կա. «Մասնավորապես՝ պահվող անձանց, անհայտ կորածների վերաբերյալ, այդ բոլոր հարցերի շուրջ մեր քննարկումը տեղի է ունեցել և համաձայնություն է ձեռք բերվել շարունակել, խորացնել, նոր մեխանիզմներ դնել, որպեսզի այդ հարցերը, որոնք դեռ լուծում չեն գտել՝ իրենց լուծումները գտնեն: 30 տարվա հետքը պետք է կարողանանք նաև մարդկանց վերաբերումնքի մեջ փոխել ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում»:

Անդրադառնալով գերիների հետ կապված հարցին՝ Սիմոնյանն ասաց. «Ակնհայտ է, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ մի քանի հարյուր գերի պատերազմից հետո վերադարձել է: Մեզ համար չկա տարբերակ, որ մենք այդ հարցով չենք զբաղվելու»:

ԱԽ քարտուղարը խոսեց նաև սահմանազատման մասին. «Բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք հետ կգնանք, որտեղ իրենք են առաջ, իրենք հետ կգնան»:

03 Սեպտեմբեր, 2026 15:32
Վեր