ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը Zarkerak - ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը
Zarkerak Zarkerak - ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը
ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը

ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ նիստում ընդունված որոշմամբ հստակեցվել է ամրակցված և շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատորների կողմից բաժանորդներին ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տրամադրման կարգը։

 

«Նոր կարգավորումների համաձայն՝ սահմանվել է օպերատորի կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկություններ տրամադրելու ընթացակարգը, որի համաձայն օպերատորը բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հարցման դեպքում տրամադրում է հարցման պահին նախորդող՝ մինչև 1 տարին ներառող՝ բաժանորդի կողմից հայցվող ժամանակահատվածի համար բաժանորդի մուտքային և ելքային զանգերի, ինտերնետ օգտագործման ծավալների, տեքստային հաղորդագրությունների (SMS), միջազգային ռոումինգ ծառայությունների, երրորդ անձանց կողմից կամ համատեղ մատուցված, ինչպես նաև այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, եթե այդ ծառայությունները սակագրվել են և բաժանորդի համար ծառայության վճար առաջացրել։

 

Նախատեսվել է օպերատորի իրավունքը՝ բաժանորդին տրամադրելու նաև տեղեկություններ այն ծառայությունների մասով, որոնք չեն սակագրվել և բաժանորդի համար ծառայության վճար չեն առաջացրել՝ պայմանով, որ դրանք չտրամադրելու վերաբերյալ տեղեկությունը նախապես հրապարակվում է օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքում։

 

Տեղեկությունները բաժանորդին տրամադրվում են նրա նախընտրած՝ փաստաթղթային և/կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկությունները տրամադրվում են անվճար՝ էլեկտրոնային փոստի, օպերատորի պաշտոնական ինտերնետային կայքի և/կամ շարժական բջջային հավելվածի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

09 Սեպտեմբեր, 2026 14:44
Վեր