Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վերջին շրջանի խնդիրները մաքսային հարցեր չեն, դրանք ապրանքների որակի, բուսասանիտարական, ՍԱՏՄ-ի տիրույթի հարցեր են»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների սահմանափակումներին՝ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ անցյալ տարի իր պաշտոնավարման ժամանակ եղել են դրվագներ, որ փաստաթղթերի խնդիրների պատճառով դժվար է եղել անցնել սահմանը, որովհետև ռուսական կողմն ասել է, որ լիարժեք չեն լրացրել հայտարարագրերը. «Մենք այդ ուղղությամբ մեծ ջանք ենք դրել, մենք բոլոր հնարավոր փոփոխությունները թե՛ ԵԱՏՄ-ում առևտրի, թե՛ երկկողմ առևտրի կանոնների կոմունիկացրել ենք մեր բոլոր արտահանողներին և ներմուծողներին, այդ վիճակն արդեն կարելի է ասել՝ հաղթահարված է: Փաստաթղթային արհեստական խոչընդոտ չկա, մենք ուղիղ կապի մեջ ենք մեր մաքսայինի գործընկերների հետ, ցանկացած հարց, որը մեր տիրույթում է, դրանք շատ արագ լուծվում են, այս պահին մաքսային հարց չկա»:


