Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է Zarkerak - Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
Zarkerak Zarkerak - Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ավագ Հակոբյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, ք. Թալին, ապրանքանիշը՝ «Թերեզա»):

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:

 

Այսպես՝

– արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

 առաստաղները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունն ու նպաստել է խոնավության խտացման նվազեցմանը,

– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

– սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

11 Սեպտեմբեր, 2026 18:23
Վեր