Ներգաղթի քաղաքականությունը արդյունքներ է տալիս և հավանական է, որ արտագաղթի փոխարեն երկրորդ տարին անընդմեջ կլինի ներգաղթ. Փաշինյան Zarkerak - Ներգաղթի քաղաքականությունը արդյունքներ է տալիս և հավանական է, որ արտագաղթի փոխարեն երկրորդ տարին անընդմեջ կլինի ներգաղթ. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ներգաղթի քաղաքականությունը արդյունքներ է տալիս և հավանական է, որ արտագաղթի փոխարեն երկրորդ տարին անընդմեջ կլինի ներգաղթ. Փաշինյան
Ներգաղթի քաղաքականությունը արդյունքներ է տալիս և հավանական է, որ արտագաղթի փոխարեն երկրորդ տարին անընդմեջ կլինի ներգաղթ. Փաշինյան

Ներգաղթի քաղաքականությունը արդյունքներ է տալիս և հավանական է, որ արտագաղթի փոխարեն երկրորդ տարին անընդմեջ կլինի ներգաղթ. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ինչ ի նկատի ունենք ուժեղ սփյուռք ասելով: Ենթադրենք՝ ի նկատի ունենք, որ սփյուռքի թիվը պետք է մեծանա: Սփյուռքահայության թվի մեծացման դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է Հայաստանը ուժեղանա, որովհետև սփյուռքահայերի թիվը կավելանա միայն Հայաստանից արտագաղթի շնորհիվ»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Կառավարության ներգաղթի քաղաքականությունը արդեն արդյունքներ է տալիս և կա հավանականություն, որ արտագաղթի փոխարեն երկրորդ տարին անընդմեջ կլինի ներգաղթ:

«Ինչ վերաբերում է Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ապա մենք երբեմն մեծ ուշադրություն չենք դարձրել, դա նաև պետության ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր թերիմացության շնորհիվ է: Մեզ թվում է, թե սփյուռք, որ ասում ենք՝ դա ուրիշ երկրի մասին է խոսքը: Մենք գրում ենք, որ այստեղ այս կամ այն կանենք, բայց մոռանում ենք, որ խոսքը ուրիշ երկրի տարածքի մասին է: Այդ երկրի կառավարության համար ընդունելի՞ է դա, որը գալիս է, կառավարում է ինչ-որ պրոցեսներ, ծրագրեր է անում: Սա պետություն և միջազգային հարաբերություններ հասկացությունների մասին մեր թերիմացության արդյունք է: Կարծում եմ՝ դա սխալ է, որը շատ հարաբերություններում ստեղծում է լարվածության կանխավարկած»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը սփյուռքի մենթորը չէ, և չպետք է լինի: Ըստ նրա՝ այս նույնը սկզբունքը պետք է գործի նաև հակառակ պարագայում:

«Մեզ հաճախ թվում է, որ սփյուռքը Հայաստանի համար այդ երկրում ազդեցության միջոց է, բայց հակառակն էլ կա: Մենք  վերջերս տեսանք դա»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով սփյուռքի հետ տնտեսական հարաբերությունների հատվածին՝ վարչապետը ասաց. «Մենք հայտարարություն ենք տարածել, որ «սեքնդ հենդ» ապրանքների կարիք չունենք, այս էջը պետք է փակել: Սա չի նշանակում, թե մենք չենք գնահատում այն ժամանակները, երբ մենք «սեքնդ հենդ» հագուստի կարիք ունեինք և սփյուռքը մեզ այդ թվում դա է մատակարարել, և մենք անշնորհակալ ենք ու չենք գնահատում դա: Ես ի նկատի ունեմ, որ պետք է որակական փոփոխություն տեղի ունենա, որը տեղի է ունեցել և տեղի է ունենում»:

Փաշինյանը նշեց, որ իր համար սփյուռքի հետ հարաբերություններում կարևոր է «Թումո» նախագիծը, որը այսօր միջազգային շատ կարևոր բրենդ է դարձել:

11 Սեպտեմբեր, 2026 13:13
Վեր