Գագիկ Խաչատրյանը, երբ լինի ազատության մեջ՝ վազելով պետք է գնա նայի՝ թոշակը նստել է, թե՝ ոչ. Փաշինյան Zarkerak - Գագիկ Խաչատրյանը, երբ լինի ազատության մեջ՝ վազելով պետք է գնա նայի՝ թոշակը նստել է, թե՝ ոչ. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Գագիկ Խաչատրյանը, երբ լինի ազատության մեջ՝ վազելով պետք է գնա նայի՝ թոշակը նստել է, թե՝ ոչ. Փաշինյան
Գագիկ Խաչատրյանը, երբ լինի ազատության մեջ՝ վազելով պետք է գնա նայի՝ թոշակը նստել է, թե՝ ոչ. Փաշինյան

Գագիկ Խաչատրյանը, երբ լինի ազատության մեջ՝ վազելով պետք է գնա նայի՝ թոշակը նստել է, թե՝ ոչ. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նո՞ր իմացանք, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, կամ Գագիկ Խաչատրյանը, որ միլիարդատեր է: Ինչ-որ մեկը մտածում է, որ մենք ուղղակի այդ փաստին նայելու ենք, ասելու ենք՝ առողջական վիճակ: Այդ մարդիկ 1 ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ, ընտրությունների ժամանակ ասեին՝ մահամերձ են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև անդրադարձավ վերջիններիս քրեական գործերին. «Այսինքն՝ այս երկրում անմեղության կանխավարկածից օգտվո՞ւմ են Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և այլն, բա գնանք նայենք մի խեղճ ու կրակ մարդու հետ այդ նույն ձևով վարվո՞ւմ են: Ես տեսնում եմ, որ ՀՀ-ում մանկահասական երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում, որովհետև մեծ հավանակնությամբ ըտենց դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, ովքեր ամուր սոցիալական թիկունք չունեն, բա որ այդ իրավիճակում պետությունը թիկունք չկանգնի այդ երեխաներին, ո՞վ է կանգնելու: Այսինքն՝ դատարանի անկախությունը թալանչու օգտին է և ընդդեմ բռնաբարված երեխեքի՞, ոնց կարող է նման բան լինել: Ես Գլխավոր դատախազին խնդրել եմ, ասել եմ՝ ինչքան կարճված գործեր կան սեռական ոտնձգության վերջին 15 տարում, ասել եմ՝ հանեք անձամբ բոլոր գործերը նայեք: Ես գնում եմ գյուղեր, մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում: Իմն է դրա քաղաքական պատասխանատվությունը, քաղաքական պատասխանատվությունն այն է՝ Գագիկ Խաչատրյանը, երբ լինի ազատության մեջ, երբ որ իրավական սիմուլյանտության համար պետք չլինի ոչ միայն կքայլի, այլև՝ կվազի, վազելով պետք է գնա, նայի՝ թոշակը նստել է, թե՝ ոչ, նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: 100 տոկոսը պետք է վերադարձնեն, այդ հաշտության հնարավորությունը կվերացվի, ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»:

Փաշինյանը նաև նշեց. «Հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի սրտաճմլիկ տեսարաններից պրծանք, ընկերությունների սրտաճմլիկ տեսարաններն են, վայ, առանց  «Տոյոտա Երևան»-ի ՀՀ-ն չի կարող գոյատևել, կարող է, ՀՀ-ն այլևս չի կարող գոյատևել թալանվածը հանդուրժելով, ընդ որում՝ հներինը կլինի, նորերինը կլինի, բացարձակ ոչ մի տարբերություն չկա»:

11 Սեպտեմբեր, 2026 13:09
Վեր