Երբ մտել ենք դպրոցներ, տեսել ենք, որ հնարավոր չէ կրթական գործընթաց կազմակերպել ենթակառուցվածքի ու կադրային բազայի առումով. Փաշինյան Zarkerak - Երբ մտել ենք դպրոցներ, տեսել ենք, որ հնարավոր չէ կրթական գործընթաց կազմակերպել ենթակառուցվածքի ու կադրային բազայի առումով. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Երբ մտել ենք դպրոցներ, տեսել ենք, որ հնարավոր չէ կրթական գործընթաց կազմակերպել ենթակառուցվածքի ու կադրային բազայի առումով. Փաշինյան
Երբ մտել ենք դպրոցներ, տեսել ենք, որ հնարավոր չէ կրթական գործընթաց կազմակերպել ենթակառուցվածքի ու կադրային բազայի առումով. Փաշինյան

Երբ մտել ենք դպրոցներ, տեսել ենք, որ հնարավոր չէ կրթական գործընթաց կազմակերպել ենթակառուցվածքի ու կադրային բազայի առումով. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես խոստացել ենք հիմնանորոգված դպրոցների ճանապարհները պետք է նորոգենք, որպեսզի դպրոցի ճամփան դժվար ու երկար չլինի, այլ լինի կարճ ու հեշտ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը հոգալու է նաև տրանսպորտային ծախսերը:

«Ի սկզբանե մեր ընկալումն այն էր, որ մենք պետք է բոլոր ուղղությունների համար ձեռք բերեինք տրանսպորտային միջոցներ, բայց հետո դպրոցների աշակերտների ծնողների հետ քննարկումների արդյունքում նրանք մեզ համոզեցին, որ գոնե նախնական փուլում փորձնական ձևով ծնողներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տանք որոշ տեղերում, որ կարող են նաև հարևաններով, գյուղի ժողովուրդով կազմակերպել տեղափոխումը նաև սա կարող է որոշակի շահավետություն առաջացնի»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ըդդիմադիրների կողմից մեծ ճնշում կար կապված կլաստերային, այսինքն՝ մի քանի գյուղի սպասարկող դպրոցների խոսույթի հետ:

«Կլաստերային դպրոցներ կառուցելու վերաբերյալ Կառավարությունը որոշումը կայացրել է բոլորովին այլ նպատակներով՝ տարբեր համայնքներ այցելելով, բնակավայրեր այցելելով և միշտ աշխատել ենք նաև դպրոցներ մտնել: Երբ մտել ենք այդ դպրոցներ, տեսել ենք, որ հնարավոր չէ կրթական գործընթաց կազմակերպել: Հնարավոր չէ և՛ ֆիզիկական ենթակառուցվածքի առումով, հնարավոր չէ և՛ կադրային բազայի առումով, հնարավոր չէ և՛ կրթական միջավայրի առումով»,-ասաց վարչապետը:  

Վարչապետը նշեց, որ այս պատճառով որոշում է կայացվել ստեղծել կլաստերային դպրոցներ և հոգալ աշակերտների տեղափոխման ծախսերը, որպեսզի հնարավոր լինի ապահովել կրթական հավասար միջավայրը:

11 Սեպտեմբեր, 2026 11:33
Վեր