Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին Zarkerak - Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին
Zarkerak Zarkerak - Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին
Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։

 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը վիճաբանության ժամանակ։

 

Պարզվել է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։

 

Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։

 

50-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

 

Կատարվում է նախաքննություն։

 

11 Սեպտեմբեր, 2026 12:38
Վեր