Դեպքեր կան, որ երկու բառ խոսել եմ, ճիշտ կլիներ՝ նույն պահից այդ ուսուցչին չթողնել մտնի դպրոց. Փաշինյան Zarkerak - Դեպքեր կան, որ երկու բառ խոսել եմ, ճիշտ կլիներ՝ նույն պահից այդ ուսուցչին չթողնել մտնի դպրոց. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Դեպքեր կան, որ երկու բառ խոսել եմ, ճիշտ կլիներ՝ նույն պահից այդ ուսուցչին չթողնել մտնի դպրոց. Փաշինյան
Դեպքեր կան, որ երկու բառ խոսել եմ, ճիշտ կլիներ՝ նույն պահից այդ ուսուցչին չթողնել մտնի դպրոց. Փաշինյան

Դեպքեր կան, որ երկու բառ խոսել եմ, ճիշտ կլիներ՝ նույն պահից այդ ուսուցչին չթողնել մտնի դպրոց. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որ դպրոցում բեմ չլինի, ֆիզկուլտուրայի դահլիճ չլինի, լաբորատորիա չլինի, համակարգիչ չլինի, որակավորված ուսուցիչ չլինի: Դեպքեր կան, որ ես երկու բառ խոսել եմ, ճիշտ կլիներ՝ նույն պահից այդ ուսուցչին չթողնել մտնի դպրոց: Դրա համար մանր-մանր հետևողական պետք է գնանք առաջ, որովհետև շտապելն էլ արդյունք չի տալիս»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ դեռ մինիմում 700 դպրոց պիտի կառուցեն, որպեսզի կարողանան ասել, որ շատ թե քիչ հասանելիություն են ապահովել երեխաների կրթությանը. «Մենք ճշգրիտ ենք գնահատել իրավիճակը: Մանկավարժական բուհ ընդունվելը պետք է հեշտ չլինի, չպետք է լինի ամենահեշտը բուհերի ցանկում, մնացած ամեն ինչի ճակատագիրն այդտեղից է կախված: Մենք դպրոցների ոլորտում շատ ենք կոմպրոմիսների գնացել, չնայած մյուս կողմից չեմ էլ կարող ասել, որ այլևս կոմպրոմիսների չենք էլ գնալու հենց նույն կադրային բազայի շատ նեղ լինելու պատճառով: Ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս չեն աշխատում դպրոցում, մենք իրենց համար երեք շանս ենք ստեղծել, այնպես չի, որ ասել ենք ՝ վայ, մի հատ այս հարցին պատասխանեք, եթե չէ, դուրս եք մնում: Երրորդ փորձից հետո, եթե ատեստավորման նվազագույն շեմը չի անցնում, մենք արգելում ենք նրան այլևս աշխատել ուսուցիչ: Ատեստավորման, դպրոցաշինության ծրագրի արդյունքում մանկավարժական ֆակուլտետների ուսանողների էական աճ ունենք»:

11 Սեպտեմբեր, 2026 12:07
Վեր