Խաղաղության պայմաններում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատել. Փաշինյան Zarkerak - Խաղաղության պայմաններում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Խաղաղության պայմաններում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատել. Փաշինյան
Խաղաղության պայմաններում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատել. Փաշինյան

Խաղաղության պայմաններում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խաղաղության պայմաններում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ պետք է հետևողականորեն աշխատել: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանի ողջ զբոսաշրջային պոտենցյալը օգտագործելու խոչընդոտներ այլևս չկան:

«Պետք է արձանագրել, որ մենք շարունակում ենք հետևողականորեն աշխատել մեր արտահանումների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ: Ըստ էության, գործընթացը ընթանում է, բայց նաև ուզում եմ ընդգծել հետևյալը, որ արտահանումների մասին խոսելիս, հատկապես սեզոնային գյուղմթերքի և ընդհանրապես արտադրանքի արտահանման պարագայում, մենք միշտ պետք է ի նկատի ունենանք զբոսաշրջությունը, որովհետև զբոսաշրջությունը բովանդակային առումով արտահանում է: Սա այն պատճառով, որ մարդը իր երկրի սուպերմարկետից պետք է հայկական միրգ կամ բանջարեղեն ձեռք բերեր, գալիս է Հայաստանում է այդ միրգը և բանջարեղենը սպառում և սա առնվազն նույնքան լավ տարբերակ է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ նույնիսկ առանց Կառավարության աշխատանքի էլ լավ լուրեր կան սոցիալական ցանցերից, որտեղ որոշ օգտատերեր իրենց համար բացահայտելով Հայաստանը՝ ակտիվորեն զբաղված են Հայաստանի ներկայացմամբ:  

11 Սեպտեմբեր, 2026 12:20
Վեր