Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ տեղից գազ բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ տեղից գազ բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ տեղից գազ բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան
Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ տեղից գազ բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

Եթե կա հնարավորություն երկրորդ, երրորդ տեղից գազ բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանում գազն էժան չի: Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին համեմատած այլ երկրների հետ Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում. «Այդպիսի ոլորտ չկա, որ մենք չենք գնալու դիվերսիֆիկացիայի: Մեր քաղաքական որոշումն այն է, որ մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք: Կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ: Եթե նման իրավիճակներ լինի՝ թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թնակացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանա: Թանկանա-չթանականա մենք դիվերսիֆիկացնելու ենք: Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից գազ բերել, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եթե հնարավորություն կա երրորդ տեղից բերել, գնալու ենք այդ ճանապարհով, եթե հնարավորություն կա ԹՐԻՓՓ-ով գազամուղ անցնի Հայաստանով, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ: Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր սցենարներում»:

11 Սեպտեմբեր, 2026 12:40
Վեր