Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրացնելով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչությունում և Կապանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները սեպտեմբերի 9-ին այցելել են Ողջաբերդ գյուղի 65-ամյա բնակչի տուն։ Ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են մոտ երկու տասնյակ կանեփի թփեր, իսկ չհրկիզվող պահարանի կիսաբաց դռնից տեսանելի էին հրազեն և փամփուշտներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Գառնու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 65-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են որսորդական մեկփողանի ողորկափող հրացան, տարբեր տեսակի ու տրամաչափի 99 փամփուշտ և կանեփի 18 թուփ։
Կատարվում է նախաքննություն։


