Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 48/2 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով։
Սահմանվել է, որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում՝ կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը։ Գույքը ներկայումս չի շահագործվում, նախկինում հանդիսացել է հրշեջ փրկարարական ջոկատի շենք։
Ըստ «Աբիտ» ՍՊԸ գնահատման գործակալության կազմված գնահատման հաշվետվության՝ շենք-շինությունները կառուցվել են 1948 թ․ և բաղկացած են 2 հարկից։ Գնահատողի կողմից շենք-շինությունների տեխնիկական վիճակը գնահատված է լավ։ Ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և կոյուղի։


