Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Zarkerak - Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Zarkerak Zarkerak - Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ, հայտնում են ՆԳՆ-ից:

՛՛Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
-Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
-Սախարովի հրապարակից,
-Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
-Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
-Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին՛՛,-ասված է հաղորդագրությնա մեջ։

16 Սեպտեմբեր, 2026 20:08
Վեր