Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գերիների և անազատության մեջ գտնվողների վերադարձի մասով ժամկետը, որ ինձ համար սահմանել եմ րոպե առաջն է։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին, թե որն է Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի համար սահմանված ժամկետը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Բաքվում պահվող գերիների համար խաղաղություն չկա, Փաշինյանը նշեց․ «Խաղաղությունը բազմաշերտ երևույթ է։ Այսօր դուք ասում եք, որ 19 հայրենակիցների համար խաղաղությունը չկա, բայց ես ասում եմ, որ միլիոնավորների համար խաղաղությունը կա, և քանի դեռ միլիոնավորների համար խաղաղությունը կա, ես կհամարեմ, որ խաղաղությունը կա»։


