Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները Zarkerak - Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
Zarkerak Zarkerak - Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները

Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանական IRIB լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Թեհրանում Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիի հետ հանդիպման ժամանակ հերքել է ադրբեջանական տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները։

Մուստաֆաևն Իրանն անվանել է Ադրբեջանի բարեկամական և եղբայրական երկիր։ Նա նաև կոչ է արել Իսլամական Հանրապետությանը նպաստել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռեզաին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա հակասում է միջազգային իրավունքին, նաև ընդգծել է, որ «Իրանն արժանի դիմադրություն է ցույց տվել այս պատերազմում»։

«Հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրի միջև համաձայնեցված տնտեսական նախագծերին, այդ թվում՝ «Արազի միջանցքի» ստեղծմանը, ջրային ռեսուրսների և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, սահմանային անվտանգությանը, ինչպես նաև ապրանքների և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարին», - ընդգծվում է հայտարարության մեջ։

30 Սեպտեմբեր, 2026 13:08
Վեր